Արցախում սահմանադրական բարեփոխումների շուրջ խրհրդատվություններ են սկսվել
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ փետրվարի 4-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվություններ սկսելու հարցը: Քաղաքական քննարկումների եւ խորհրդատվությունների ձեւաչափը բաց է Արցախի մյուս կուսակցությունների համար: […]