ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում ենէ, որ փետրվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Ուրասար-Կաթնաղբյուր, Սպիտակ-Ապարան, Նոյեմբերյան-Ջուջևան (միայն բեռնատարների համար), Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Կապուտան և Ջրաբեր համայնքների ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները: Վայոց Ձորի մարզի Վայք-Զանգեր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]