24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:

«Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, և ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,-ասել է նա: Ազնավուրի այցի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ ևկատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:

2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ