Կվերանորոգվեն «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները
Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային ատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: […]