19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

2017 թվականի խորհրդարանն արդեն քվոտավորված է /վիդեո/

Դաշնակցութան եւ Հանրապետականի միջեւ հավանական կոլաիցիայի մասին վերջնական հայտարարություն դեռեւս չի եղել, սակայն  բոլորն էլ համոզված են. այդ կոալիցիան կայացած փաստ է: Որոշ քաղաքական գործիչների կարծիքով` այդ կոալիցիայով Հայաստանում կվերանա քաղաքական մրցակցությունը: Բանակցությունները վարագույրի հետեւում ահազանգ են, որ 2017 թվականի խորհրդարանն արդեն քվոտավորված է լինելու, հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանը թեպետ իրեն […]

ՏՄՊՊՀ նախագահին չի հետաքրքրում` ով է փոխկապակցված մենաշնորհի հետ /վիդեո/

Ինչու է բանանի գները միջազգային շուկայի համեմատ թանկ, արդյոք մենաշնորհային դիրքն ու գերիշխող կազմակերպությունների ճնշումը, մասնավորապես ԴԱՀԿ պետի փոխկապակցվածությունը մենաշնորհային դիրք զբաղեցնող Քեթրին գրուպ ընկերության հետ շուկայում որեւէ կերպ վերահսկվում է ՏՄՊՊՀ-ի կողմից: Այսօր լրագրողների հարցերին պատասխանել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին չի հետաքրքրում` ով կամ ովքեր են փոխկապակցված շուկայում մենաշնորհ հաստատած կազմակերպությունների […]

Ահաբեկիչները ստիպել են 4 տարեկան երեխային գերիներով լի մեքենա պայթեցնել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սարսափելի կադրեր են տեղադրել համացանցում, որոնցում երեւում է, թե ինչպես են սպանում բրիտանացի գերիների։ Նրանք գերիներին լցրել են ռումբով լի մեքենան եւ ստիպել են 4 տարեկան երեխային, որպեսզի պայթեցնի նրանց։ Ահաբեկիչները զգուշացրել են Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, ով, նրանց խոսքերով, «իր լրտեսներին ուղարկում է՝ սպանելու իրենց եղբայրներին»։

Ի՞նչ գնով /վիդեո/

«Մեր մոտ մշտապես ուսումնասիրություններ են իրականացվում և առանձնահատուկ ուսումնասիրություններ չկան»,-այսպես արձագանքեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն, այսօր կառավարության նիստից հետո,  լրագրողների ուղղած հարցին` արդյոք Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութ-սրահներում ստուգումներ են սկսվել: Շաբոյանը ընդգծեց, որ լայնածավալ ստուգումներ են իրականացվում պետական գնումների ոլորտում, սակայն խոշոր ընկերությունները մշտապես գտնվում են իրենց հսկողության տակ: Ասաց` սպառողին հուզող […]

Կրակի եղանակաստեղծ մոգական ուժը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալԳագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը ասում է, որ տերնդեզի խարույկը վառվելուց հետո ձմեռը վերջանում է, և օրերը սկսում են կտրուկ տաքանալ, և դա համարվում է ձմռան ավարտը ու գարնան սկիզբը: Ես այդքան էլ ուշադրություն չէի դարձնում այդ ժողովրդական ասացվածքին, բայց […]

Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների

Փետրվարի 10-ին Հայաստանի Կառավարությունը հարկադրված չեղյալ հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի որոշումը: Ինչու հարկադրված, քանի որ ընկերությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի փոխանցել գործարքի գումարը `այսպիսով հուսախաբ անելով կառավարությանը: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ», սա այն անհայտ ընկերությունն է, որին դեռ անցյալ տարի կառավարությունը պատրաստ էր վստահել մարզահամերգային համալիրի ճակատագիրը` առանց մրցակցության վաճառելով համալիրը ինքնարժեքից երկու անգամ ավելի էժան: Համալիրը վերածվելու […]

Գազատարների չափագրման նպատակով` 3, 266 մլն դրամ

ՀՀ կառավարությունն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին այս տարվա  առաջին եռամսյակում կհատկացնի 3 մլն 266 հազար դրամ՝ «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում: Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը իր խոսքում հիմնավորել է , որ նշված ծրագրի շրջանակում ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից կառուցվել են գազատարներ, որոնք պետք է հանձնվեն համապատասխան համայնքներին, սակայն […]

Ինտերպոլը Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ինտերպոլը Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով, գրում է Интерфакс”-ը։ «ՌԴ-ի Քննչական կոմիտեն, որը հետաքննում է այս քրեական գործը, դեռ դեկտեմբերին է Խոդորկովսկու միջազգային հետախուզում հայտարարել: Իսկ այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված Ինտերպոլի գծով»,- ասել է կայքի աղբյուրը: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ հեռակա կալանավորել է Խոդորկովսկուն:

Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ․ «Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ճշմարիտյանն էլ /վիդեո/

«Շաբաթվա վերջին պարզ կլինի»,-այսօր Կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողի հարցին, արդյոք նախարարը լքում է պաշտոնը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը նշեց, թե շտապում է, չի կարող մեկնաբանություններ անել: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ ինքը ամեն բան ասել է արդեն: Նշենք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ըստ մամուլի հրապարակումների, տրվելու է Դաշնակցությանը: Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ