Բաքուն ու Կիրովաբադը…հրամանատարը իր ծննդյան օրը նվեր կանի
«Գնում ենք հպարտ, վստահ ու գնում ենք Բաքուն ու Կիրովաբադը մեզ համար հանգստավայր դարձնելու»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը:
Ի դեպ այսօր` ապրիլի 3-ին հրամանատարը նշում է իր ծննդյան 64-րդ ամյակը:
«Ճակատագրական օր է, գնում եմ ինձ նվեր անելու…»,-ժպտում է Միաքայելյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
Ապրիլի 3-ի վաղ առավոտից մարտական գործողությունները առավել թեժացել են: