Ջավախահայերը զայրացած են.կկռվեն հանուն Արցախի
«Ջավախահայության շրջանում այս պահին պոռթկում է ու հայրենակցների կողքին լինելու անհանգստություն: Ջավախահայերը զայրացած են ադրբեջանական բաշիբոզուկների ցինիզմից, ինչպես ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակեց սա ահաբեկչություն է ուղղված միջազգային հանրությանը »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միավորման համանախագահ Տաճատ Վարդապետյանը:
Վարդապետյանի փոխանցմամբ` այս ահաբեկչությունը պետք է իր արժանի հակահարվածը ունենա և ռազմական առումով, և նաև միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս գործողությունները, որոնք մասնավորապես դրսևորվեցին խաղաղ բնակչության շրջանակում:
«Ջավախահայերին հորդորել ենք դեռ սպասել, բայց նրանք ամեն վարկյան կմիանան իրենց եղբայրներին: Ուժն է ծնում իրավունք և մենք այդ կարգախոսով ապրելու ու արարելու ենք մեր հողի վրա: Մենք ագրեսոր չենք, մենք խաղաղ, բայց պատվախնդիր հայեր ենք»,-ընդգծեց Վարդապետյանը:
«Ամեն վարկյան կապի մեջ եմ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ: Մեր հայրենակիցը ջավախքցիների անհանգստությունն է փոխանցում: Հասկացեք, որ մենք նաև մեր կյանքով հայրենիքի նվիրյալ ենք: Բայց լավատեսորեն ուզում եմ հավատալ, որ վաղը կնշենք մեր հաղթանակը` բոլորով…»,-նկատեց հասարակական-քաղաքական գործիչը:
Տաճատ Վարդապետյանը տեղեկացրեց, որ սահմանային լարվածության առիթով երեկ` ապրիլի 2-ին Մոսկվայից ժամանել է «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միավորման պատվավոր նախագահ, ծնունդով ջավախքցի Նորայր Թևանյանը: