28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան և Կիպրոս

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ: Աթենքում նախատեսված է հայ-հունական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո ՀՀ Նախագահը և […]

«Լավ» և «վատ» շաքարներ․ ինչ է պետք իմանալ

Մարդու օրգանիզմին անհրաժեշտ հիմնական սննդանյութերից են ածխաջրերը /շաքար ասվածը/, ճարպերը և սպիտակուցները: Ածխաջրերը լինում են հիմնականում բուսական ծագման /կան նաև կենդանական ծագման ածխաջրեր, օր՝ լակտոզան, գլիկոգենը/, Բուսական սննդի ածխաջրերն իրենց հերթին բաժանվում են մի քանի խմբի՝ պարզ ածխաջրեր, որոնց մեջ մտնում են մոնոսախարիդները /գլյուկոզը, ֆրուկտոզը, ռիբոզը և այլն/ և դիսախարիդները, և բարդ ածխաջրեր /պեկտին, ցելյուլոզը, […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության […]

Խնամիս ու ես` ապաքաղաքական

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքիր գրառում է արել սոցցանցում. «Մի տեղ կարդացի, ինձ դուր եկավ, ահա․«Նույն գործը կատարող երեք մարդու հարցրին, թե ինչ են անում: Առաջինն ասաց. «Ես քար եմ մանրում», մյուսն ասաց. «Ես ապրուստի միջոց եմ վաստակում», երրորդն էլ թե. «Իսկ ես տաճար եմ կառուցում»: Մենք պիտի որոշենք թե ինչ ենք անում , երբ քար […]

«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին տեղում մահացել է

Մարտի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԿրԱԶ» բեռնատարի: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին` 1997 թ. ծնված Մարի Քիրաջյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

4 տարեկան երեխան կրակել է մոր թիկունքին /ֆոտո/

ԱՄՆ-ի 31-ամյա բնակչուհի Ջեյմի Գիլտը միշտ ակտիվորեն աջակցել է այն շարժումները, որոնք պահանջում են զենք կրելու իրավունք տալ։ Սակայն հենց այդ պայքարի արդյունքում նա օրերս թիկունքից գնդակի հարված է ստացել՝ սեփական 4 տարեկան որդուց։ Ջեյմին մեքենայի ղեկին էր, իսկ փոքրիկը նստած էր նրա հետեւում։ Երեխան խաղալիս է եղել ատրճանակի հետ եւ պատահաբար կրակել է մոր […]

Պլանային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Մերսեդես Բենց»-ն ընկել է Վարարակն գետը.կա վիրավոր

Մարտի 11-ին, ժամը 16-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սաթյան 1-ին նրբանցքի թիվ 6 տան դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և ընկել հարևանությամբ հոսող Վարարակն գետը: Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Մեր վերջը, որքան էլ տարօրինակ հնչի՝ իսկապես կգա․․․».ազատամարտիկը ահազանգում է

Ազատամարտիկ, բանաստեղծ Խաչատուր Խաչատրյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Ես լուրջ պահանջում եմ մեր պետական կառույցներից, զբաղվել էս հարցով, զբաղվել սերունդների դաստիարակությամբ: Ես պատահական չսկսեցի այս նյութս պատմական ակնարկով, և թե ինչ ենք ունեցել մենք: Նժդեհն ասում էր, տվեք ինձ մի սերունդ և ես կտամ ձեզ մեր մեծ Հայաստանը: Հասկացեք վերջապես սերունդի դաստաիրակությունը՝ ոչ միայն […]

Սիրելի ուտելիքներից․ ինչպես պատրաստել տնական շաուրմա

Բաղադրությունը՝ • Լավաշ-2 հատ • Հավի միս- 600 գր • Կարմիր պղպեղ-1 հատ • Մաղադանոս • Լոլիկ-2 հատ • Վարունգ-1 հատ • Սխտոր • Կաղամբ-կես գլուխ • Հազարի տերևներ • Թթվասեր- 200 գր • Մայոնեզ-3 ճաշի գդալ • Կանաչ սոխ • Աղ • Սև պղպեղ Պատրաստման եղանակը՝ Հավի միսը կտրատել մանր կտորների,տապակել բուսայուղի մեջ, համեմել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ