02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

ՀԷՑ-ը խոստանում է ազատել հավելագրումներ արած աշխատակիցներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ։ «Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երեւույթների, այդ թվում՝ հավելագրումների եւ տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ եւ մասնագիտական բարձր որակով […]

Մարտի 1-ից սկսելու են էտել

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Շարունակվում են նաև անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօյա խիստ հսկողությունը: Մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական […]

18+ հայտնի անեկդոտի պես

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նմանեցնում է 18+ հայտնի անեկդոտին: «Էն անեկդոտը գիտե՞ք, որ ասում է՝ դու էլ ասա … Մի բիձա մարդ գալիս ա բժշկի մոտ ու ասում՝ «էն հարցով» մոտս էդքան էլ ուժեղ չեմ, բայց ընկերս ինձնից մեծ ա, ու ինքն ասում ա՝ ինձնից լավ ա էդ գործում։ […]

Մաուրո Գևգեոզյանը՝ գոլի հեղինակ /վիդեո/

Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու Մաուրո Գևգեոզյանը բացել է իր գոլերի հաշիվը նոր ակումբում՝ «Աթլետիկո Բուկարամանգայում»: Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 5-րդ տուրում «Աթլետիկոն» ոչ ոքի է խաղացել «Պետրոլերայի» հետ՝ 1-1:  Ուրուգվայահայ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում և 59-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Գևգեոզյանը փոխարինվել է 81-րդ րոպեին: Գևգեոզյանի գոլի տեսագրությունը՝ այստեղ

Պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում

Փետրվարի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը: Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին: Օրակարգում […]

Նախարարի որդին նախարարության գումարները պարտվել է թղթախաղով /ֆոտո, վիդեո/

Խարկովի գաղտնի խաղատներից մեկում ամեն շաբաթ մի խումբ խաղամոլներ են հավաքվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսենի Ավակովի որդու՝ Ալեքսանդր Ավակովի գլխավորությամբ, հայտնում է ուկրաինական «Голос правды» նախագիծը։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես է նախարարի որդին դոլարներ հանում՝ խաղի ժամանակ։ «Թեթեւությունը, որով Ալեքսանդր Ավակովը հրաժարվում է գումարներից, որոնցով 50 հոգի մի ամիս […]

Մի գիշեր բանտի դռանը

«Գևորգ Սաֆարյանի  ազատ արձակման համար ակցիա կազմակերպել են երիտասարդները, սակայն ակցիայի շրջանակներում նաև քաղաքացիներ են  միանում: Քաղաքական հալածանքների ենթարկված երիտասարդի կալանավորումը մտահոգիչ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ վարչության անդամ, ՀԽ պատգամավոր Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը նշեց, որ ակցիան կավարտվի վաղը, քանի որ երիտասարդները մտադիր են ողջ գիշեր մնալ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ: Հիշեցնենք, նախապես հայտարարվածի համաձայն` […]

Պատժելու են

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում համապատասխան ստորաբաժանումների բացթողումներին՝ հատուկ նշելով Ամիրյան 2-ի դեպքերը: Քաղաքապետը մասնավորապես պահանջել է պարզաբանել փետրվարի 20-ին մայրաքաղաքի Ամիրյան 2 հասցեում մեկնարկած երկհարկանի շինության ճակատային հատվածի ապամոնտաժման շուրջ առաջացած աղմուկն ու հստակեցնել խնդիրը: «Այնպիսի տպավորություն է, թե վերջին շրջանում քաղաքային իշխանության համապատասխան ծառայությունները […]

Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորեց Արցախի դրոշներով

Փետրվարի 20-ին Շվեդիայում ՀՀ դեսպանության առջև տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջև՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։ Շվեդիայի հայ համայնքի երիտասարդները, նախապես տեղեկանալով ցույցի կազմակերպման մասին, անակնկալ մատուցեցին՝ ադրբեջանցիներին դիմավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով։ Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվեց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ