15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզապես ապշած եմ… քահանան` եվրատեսիլյան կրքերի շուրջ

Տեր Շմավոն քահանան, անդրադառնալով ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի հասցեին հնչող քննադատություններին, Ֆեյսբուքյան իր հարթակում հետևյալ գրառումն է կատարել.

«Սիրելի հայորդիներ ջան, ես պարզապես ապշած եմ, թե ինչքան կարելի է ատելությամբ լցվել որևէ անձի նկատմամբ և անձնական վիրավորանքներ գրել: Որևէ մեկը իրավունք չունի մյուսին վիրավորել, այն էլ հեռակա կարգով: Հեռվից խոսելը և վիրավորանքներ տեղացնելը շիտակ չէ:

Եթե անգամ ցանկանում ես մարդուն խիստ կերպով հանդիմանել, դա կարելի է անել առանց վիրավորանքի: Եթե շատ ես ուզում վիրավորել հանդիպիր այդ մարդուն ու դեմքին ասա այն ամենը, ինչ մտածում ես և պատասխան ստացիր: Ես Խաչիկի գրածի մեջ անձի վիրավորանք չտեսա:

Չգիտես ինչու շատերը շտապում են փնովել մարդուն, սակայն և նրա լավ գործերի մասին որևէ մեկը օգնական չեղավ, կամ էլ շատ ավելի քչերը, քան այսօրվա փնովողները: Դա արդարացի չէ: Մի չարացեք: Ասելիքներդ ասեք պարկեշտության սահմանները պահելով: Դա է գեղեցիկը»:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Հիշեցնենք, որ Խաչիկ Եղոյանն իր կարծիքն էր հայտնել երգչուհի Իվետա Մուկուչյանի՝ եվրատեսիլյան բեմում հանդես գալու կերպարի վերաբերյալ՝ նշելով.

«Մենակ հայ կինը հետևը բաց աշխարհին չէր ներկայացել, դա էլ եղավ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ