30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը հայերեն այցեքարտ է տպագրել /ֆոտո/

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը բացի թուրքերեինից, նաեւ հայերենով է տպագրել։ Նա այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում ու շնորհավորել մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 22-24-ը, 26-ին՝ առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 22-24-ը, 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա կարևատև անձրևի հավանականություն, 25-ին՝ առանց տեղումների եղանակ:   […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 11:00-13:30  Այգեստան 9փ. 21-78, Այգեստան 11փ. 66-169 սեփական տները, Չարենցի փ. 5, 7, 9 շենքերը, Նորքի Այգիներ 252-256 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Ոսկեհատ գյուղը և Էջմիածին քաղաքը, Արագածոտնի մարզի` 11:00-12:00 […]

Վթար Իսակովի պողոտայում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և ճամփաբաժան արգելապատնեշին, հրդեհվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` […]

Թեղուտում տղամարդն ընկել է հանքավայրի հորանն ու մահացել

Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Հատուկ Լեռնափրկարար Ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հորանից դուրս են բերվել Հ. Ս.-ի (ծնվ. 1959 թ.) դին:

Էլ Օրինաց Երկիր չի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միավորման անդամ կուսակցությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը և այն կշարունակեն «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ներքո: Դրան միացած հասարակական կազմակերպությունները կշարունակեն իրենց հասարակական գործունեությունը: Ի դեպ, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից համագումարին […]

Ահաբեկչությունների շարք Սիրիայում․ 140 հոգի է մահացել /վիդեո/

Երեկ՝ փետրվարի 21-ին Սիրիայում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 140-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Դամասկոսում ավելի քան 4 պայթյուն է տեղի ունեցել՝ քաղաքի տարբեր հատվածներում, գրում է bbc.com-ը։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր. Մարտիրոս Սարյանը` Մինասին

Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին: Մարտիրոս Սարյան Հայ հանճարներ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Սոֆիա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն առաջիկայում կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝  մասնակցելու փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին: Այս օրերին մեր թիմը Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացնում է ուսումնամարզական վերջին հավաքը պատասխանատու մրցաշարից առաջ: Բուլղարիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ