15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը 50 տարեկան է

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում համերգային ծրագրով հանդես են եկել կրթօջախի սաները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և հոբելյանի առիթով շնորհավորելով ներկաներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ երաժշտական այս կրթօջախն իր ստեղծման օրից պատվով է կատարել իր առաքելությունը՝ կրթելով սաներ, որոնցից շատերը միջազգային ամենահեղինակավոր փառատոներում մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը: Հատկանշելով, որ կրթօջախն այսօր էլ շարունակում է մայրաքաղաքի լավագույն երաժշտական դարբնոցներից մեկը լինել, քաղաքապետի տեղակալը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել դպրոցի հանրույթին:

Սերունդների համար մշակութային ուղի հարթելու և գեղագիտական բարձր ճաշակ սերմանելու համար դպրոցին շնորհվել է Երևանի քաղաքապետի պատվոգիր: Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցի հիմնադրման 50-ամյակի առթիվ, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա անբասիր գործունեության համար Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ Հասմիկ Դանիելյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: Հիմնադրման 50-ամյակի առթիվ պատվոգրեր են շնորհվել նաև կրթօջախի մի շարք մանկավարժների:

Հոբելյանական երեկոյի շրջանակում ներկայացվել է նաև ջրբաշյանցիների տարեգրության մասին պատմող փաստագրական ֆիլմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ