Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր զբոսայգի կունենա
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/e86b4589-d6c7-49d2-b8c2-5a9b760837db.jpg)
Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ. 122 մանկապարտեզի հարակից տարածքում ընթանում են զբոսայգու կառուցման աշխատանքներ:
Արմենակյան փողոցին հարող տարածքի ընդհանուր բարեկարգումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Նախ կապամոնտաժվի այգու ոռոգման ցանցը, փողոցի կողմից կվերակառուցվի ցանկապատը, կկառուցվեն հիմնական ճեմուղիներն ու մշակութային միջոցառումների բեմահարթակը: Աշխատանքների 2-րդ փուլում կբարեկարգվի հենապատը, կվերատեղադրվեն բազալտե աստիճանները, կկառուցվի քարե պարիսպ:
Այգու տարածքում կձևավորվեն նոր սիզամարգեր, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ ու ցայտաղբյուր: Այգին կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ: Այգին կամբողջանա աշնանը: