08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Էլ Սալվադոր ֆուտբոլային հանդիպումների համար արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն այդ հանդիպումներին` Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա), Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան), Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան), Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա), Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան) և Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ