02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Խմելու ջրի վարձակալներից ո՞վքեր կորակավորվեն

Այսօր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել  ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային երկխոսության) բացման նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից  հայտնի է՝ ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5 մասնագիտացված ընկերություններ` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ – ները: Որպես մրցույթի կողմ՝ […]

Սահմանից Թումո

Երեք ժամ մինչև Դիլիջան ու երեք ժամ Դիլիջանից Վազաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Սարիգյուղ, Բերքաբեր, Բաղանիս, Պառավաքար, Մովսես, Չինարի, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան ու արդեն Ծաղկավան՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր: Այդ գյուղերի բնակիչներից մոտ յոթանասուն պատանի արդեն վեց ամիս է, ինչ Թումո Դիլիջանի ուսանողներ են: Նրանք Թումոյի, Հայրենիքի դարպասներ ՀԿ-ի ու Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի մասնակիցներն […]

Երևանում նախորդ շաբաթ հայտնաբերվել է հողազավթման 5 դեպք

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով էլ կազմվել է 3 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը […]

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած […]

Ազիզ Թամոյանը մատ է թափ տվել Ադրբեջանի վրա

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Հայաստանում ազգային փոքրամասնություններին ճնշելու մասին հաղորդումները։ «Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմանում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու համար և կեղծ տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատմամբ կիրառվող […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Նյու Յորք

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Լրագրողին անհի՞մն են դատապարտել

Լրագրող Արմենակ Դավթյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և կառչել քրեական գործի վարույթը Ա. Դավթյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ Ա. Դավթյանը անազատության մեջ է 2015 թվականի ապրիլի 20-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով, որն է խարդախություն: Դավթյանը […]

Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է Վահան Բաբայանի հրաժարականը

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նորմալ է վերաբերում այն փաստին, որ Վահան Բաբայանը վայր է դրել կուսակցության մամլո խոսնակի  լիազորությունները: Կան ներկուսակցական խնդիրներ և Վ. Բաբայանը այլևս չի ցանկանում շարունակել խոսնակի պարտականությունը: «Վահան Բաբայանը մեր գործընկերն է, որևէ այլ տարաձայնություն՝ բացի մի քանի խնդիրներից՝ զուտ խոսնակի պարտականությունների հետ կապված, մենք չունենք: Այնպես որ՝ առաջիկայում մենք կներկայացնենք նոր […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացրեցին, որ  այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով դեռեւս  փակ է մնում  Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածի տվյլաների համաձայն ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ