15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է նախահարձակ լինել

Վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ հնարավոր չէ հստակ ասել՝  Ադրբեջանի կողմից՝ շփման գծում զինտեխնիկայի լայնածավալ կուտակումները ինչ նպատակ է հետապնդում. Հայաստանին ցույց տալ իր ուժե՞րը, թե՞ վերսկսել ռազմական գործողությունները:

‹‹Երևի պետք է կոչ անել համապատասխան պետական մարմիններին, որ գոնե այս անգամ  նրանք լինեն նախահարձակ, եթե հարկ լինի: Լավ հիշում եմ, որ պատկան մարմիններն  ասում էին՝ մենք նոր ռազմավարություն  կունենանք: Հիմա անհրաժեշտության դեպքում պետք է նախահարձակ լինել:  Նախահարձակ լինելն, այս դեպքում, չի խանգարի  բանակցային գործընթացին: Եթե մեկն ուզում է քեզ վրա կրակել, դու կարող ես նրան վնասազերծել: Նույնն էլ այս պարագայում է››, – ասաց Սերգեյ Շաքարյանցը:

Վերլուծաբանը նշեց՝  որոշ ոլորտներում հարկ է կրճատումներ անել, ու այդ գումարները ուղղել պաշտպանական ոլորտի զարգացմանը, հզորացմանը:

‹‹Ազգին լումաներ են տալիս, ուստի սոցիալական ոլորտից կրճատումներ անել չենք կարող:  Այս աղքատ երկրում մի քանի հարկանի շենքեր են կառուցում ոմանք: Թող պաշտոնյաներն իրենց ծախսերը կրճատեն: Բնավ պարտադիր չէ, որ ամեն պաշտոնյա 5-6 ավտոմեքենա ունենա: Ախր այդ մարդիկ ասում են՝ հայրենասեր են… Դե, թող ցույց տան իրենց հայրենասիրությունը: Բանկերում պահված գումարները թող հանեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ