15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացահայտվել է Շիրակում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 3-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մայիսի 3-ին` ժ.20.50-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1967թ. ծնված Աշոտ Էլոյանը՝ «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, և 1966 թ. ծնված Արթուր Չախոյանը՝ «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ։ Վերջինս ժամը 22.00-ի սահմաններում բժշկական կենտրոնում մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ Ա.Էլոյանին և Ա.Չախոյանին դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են Գյումրիի Շիրակացի փողոցի 36 շենքի բակում գտնվող ավտոտնակի մոտ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Վերջինիս մասնակցությամբ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ