16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կալանավորված նախկին փոխնախարարը վիրահատվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին վիրահատել են: « Վիրահատությունը երեկ է տեղի ունեցել, ամեն ինչ բարեհաջող է անցել, այս պահին վիճակը բավարար է»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ Շիրխանյանը կմնա հիվանդանոցում: Նշենք, որ Շիրխանյանը ունի […]

Մենք մեր տեսակետը չենք փոխել. ԿԸՀ նախագահը` ԸՕ նախագծից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Ընտրական օրենսգրքի նախագծին` մանրամասնելով  լրատվամիջոցների և դիտորդների թվին առնչվող հարցը. «Ընտրությունների ժամանակ իրականում լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից: Համենայնդեպս այն դեռևս նախագիծ է միայն քննարկման […]

Հ. Պարոնյանի անվան թատրոնը կնշի իր հիմնադրման 75-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` 2016 թվականին կնշի իր հիմնադրման 75-ամյակը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված թատրոնի երախտավորներին : Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, հոբելյանական ծրագրի շրջանակում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու […]

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել է հիմնադրամի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել արտահանմանը միտված պետական աջակցությանը, ներդրումների խթանմանը և զբոսաշրջության զարգացմանը: Մասնավորապես, հիմնադրամի ծրագրերն ուղղվել […]

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն արձագանքել է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը արձագանքել է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած ահազանգի կապակցությամբ, որ Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում ծառահատումներ են իրականացվել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հերքում է, որ Ճակատկենի անտառպետությունում ծառահատումներ են իրականացվել:

«Նիկոլփաշինյանենք շատ խառն են». Կարեն Ավագյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեսբուկյան իր էջում գրել է Նիկոլփաշինյանենք շատ խառն են: Այնքան խառն են, որ մնացել են «Հայկական ժամանակով» բանսարկությունների հույսին: Բարակ ձայնով ճղճղացող պարոնը հրապարակավ մի երկու թաթալոշ կերավ երկար լեզվի համար ու չմարսեց՝ երկու օրվա մեջ պատռելով սուտ-քաղաքակիրթ իր դիմակը: Հիմա սեփական թիմին բացատրություն չունենալով՝ իր իսկ թերթում շարադրություններ է գրում, […]

ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաև իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցել […]

«Հայաստանի առջև մի շարք կարևոր մարտահրավերներ կան»․ ԱՄՆ դեսպան

Հայաստանի առջեւ բավականին բարդ մարտահրավերներ են առաջ եկել, որոնց մասին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը խոսում է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վիվիան Չաքարյանի հետ հարցազրույցում:

Մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի  21-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և  «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:   Թեմա՝  Մարտի 21-ին աշխարհում նշվում է  Անտառների պաշտպանության համաշխարհային օրը:  Հյուրերը կներկայացնեն Հայաստանի անտառների   վիճակը և  որքանով են պաշտպանված մեր անտառները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ