Տաքսու վարորդները պահանջում են, որ իրենցից գանձված գումարները տրամադրվեն հայոց բանակին /վիդեո/
Այսօր տաքսու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջիններս դժգահություն են հայտնում. իրենքց վաստակած գումարն առանց այն էլ քիչ է, իսկ տեսանկարահանող սարքերի ֆիքսած տուգանքներն ահռելի չափերի են հասնում:
«Ինչ է նշանակում, որ քաղաքացին զինվորի հոգեհանգստի համար ներկրում է 60 շիշ օղի (ես ներկա եմ եղել Բագրատաշեն անցակետում), եւ մաքսային տեսուչն ասում է՝ կներես, մենք 12 շշից ավել օղի չենք կարող թույլ տալ հետդ տանես, եւ այդտեղ վեճի են բռնվում: Հետագում մենք ավտոներկրողներով հավաքվեցինք եւ ամեն մեկս մեր վրա վերցրեցին 12 շիշը, որպեսզի այդ քաղաքացին օղին ներկրի Հայաստան: Դա վառ օրինակ մաքսային մարմինների հետ կապված»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիիգրան Հովհաննիսյանը:
Վերջինս շեշտեց՝ կարմիր կետագծերը ևս աղետ են վարորդների համար:
Տիգրան Հովհաննիսյանըշեշտեց՝ հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների պատգամավորների ու նույնիսկ ազատամարտիկների հետ: Վերջիններիս առաջարկել է, որ տաքսու վարորդների ուսերին դրված բեռը թեթևացնեն, ապա այդ ոլորտից հավաքագրվող գումարները տրամադրվի բանակին, ինչպես նաև ազատամարտիկների, վետերանների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: