07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածու

«Մեզ հայտի դարձավ, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի հետ հարցազրույցում Մելիքյանը հայտնել է, որ Արցախում է եւ հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ։

Ռուբեն Մելիքյանը պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ինքն է լինելու ԼՂՀ նոր օմբուդսմենը վերջինս հայտնել է. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»։ Նա նաեւ հավելել է, որ այժմ ինքն արձակուրդում է:

Իսկ ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ թերթի հետզ հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում, եւ որ մայիսի 5-ին քննարկելու են օմբուդսմենի թեկնածուի հարցը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ