18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կոնգրեսականներ Փալոնեն և Դոլդն առաջարկել են ավելացնել Հայաստանին և ԼՂՀ-ին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Ռոբերտ Դոլդը  ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում կոչ են արել աջակցել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին 2017թ. ֆինանսական տարում օգնության ավելացմանն ուղղված իրենց ջանքերին։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականներին ուղղված նամակում նրանք առաջարկում են աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ-ին տրամադրվող արտաքին օգնության 7 առաջնահերթ ուղղությունների: […]

Սերժ Թանկյանն ու Շարլ Ազնավուրը եւս միացան /վիդեո/

Գյումրիում անօթեւան մնացած մարդկանց աջակցության երիտասարդ մի խումբ ակտիվիստներ միջազգային ծրագիր են սկսել, որով դրամահավաք են իրականացնում՝ օգնելու համար նրանց։ Կազմակերպվել է միջազգային դրամահավաք, 20 օրվա ընթացքում 12.500 ֆունտ է հավաքվել։ Ծրագրին միացել են նաեւ հայտնի մարդիկ, նրանք պատրաստվում են տարբեր իրեր աճուրդի հանել՝ օգնելու համար Գյումրիում անօթեւան անձանց։ Ծրագրին միացել են նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ […]

«Շարունակեք որդեգրած պատասխանատու գործելաոճը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի կազմակերպական վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում զեկուցվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Ոլորտի վերաբերյալ քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները: «Դուք հանդիսանում եք ամենակարևոր օղակը Երևանի ավագանու մոտեցումներն ու գաղափարները քաղաքապետարանի համապատասխան վարչություններ ուղղորդելու գործում: Երևանի ավագանին, որպես հավաքական միավոր, և Երևանի ավագանու […]

Ինչու ենք եկեղեցուց դեմքով դեպի խորանը դուրս գալիս

Խորանը եկեղեցու կարևոր հատվածն է, որտեղ Ս. Սեղանն է՝ աներևույթ Աստծո բնակատեղին: Ս. Սեղանի վրա են պատարագները մատուցվում, հետևաբար այն մեզ համար սուրբ վայր է: Ուստի երբ հասնում ենք եկեղեցու դռանը, շրջվում ենք դեպի խորանը, մի փոքր խոնարհվում, խաչակնքում մեզ և դուրս գալիս: Նույն ձևով էլ, երբ մտնում ենք եկեղեցի, խոնարհվում ենք և խաչակնքում մեզ: […]

Պաշտպանության նախարարի կնոջ համառությունը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, համառորեն շարունակում է ընտանեկան լուսանկարների հրապարակումը, չնայած սոցցանցերում եւ մամուլում չդադարող քննադատությանը: Այս անգամ նա ֆոտոշարք է հրապարակվել «Կարմիր ծաղիկ մը գարունի…» խորագրով: «Փոխվեց եղանակը տարվա… փոխվեցին նաեւ գույնն ու մեղեդին՝ ներդաշնակ յուրաքանչյուրիս հուզական աշխարհին: Ծառ ու ծաղկունքով դեռ չի լցվել մեր գեղեցիկ հայրենին, բայց հոգիս երգում է կարծես. […]

«Մի տարի է Բեգլարյանին չենք տեսել, մեզ լսող չկա» /վիդեո/

Անհատ տաքսիստները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նրանք 24 կետից բաղկացած գրավոր պահանջ փոխանցեցին վարչապետին, այն հույսով, որ գոնե այս անգամ վարչապտը կարձագանքի: Կառավարությունից պահանջում են վերացնել տաքսի մեքենա վարելու համար նախատեսված լիցենզիաները: «Մենք բողոքում ենք լիցենզավորման կարգի դեմ, չենք կարողանում 12.000 դրամ ամսեկան վճարել, օրինակ ես արդեն […]

Երեխա՞ ` չի բացառվում․ Ջիգարխանյանի երիտասարդ ընտանիքը կհամալրվի

Դերասան Արմեն Ջիգարխանյանը վերջերս ամուսնացավ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայաի հետ։ Լրագրողների հետ զրույցում Վիտալինան չի բացառել, որ Արմեն Ջիգարխանյանից երեխա կունենա։ «Երեխա ունենալը չեմ բացառում։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է, չեմ պլանավորում ինչ որ բան»,- ասել է նա։  

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ … /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն, երբ հատկապես տոնական օրերին արգելում են դպրոցներում դրամահավաքությունը: Նա նշեց, որ եթե մի երեխա մի փոքրիկ ծաղկեփունջ կամ մանուշակ նվիրի ուսուցչուհուն, դա խնդիր չէ: Բայց եթե օգտագործելով տոնը և տոնակատարությունը՝ որևէ մեկը սկսում է թանկարժեք նվերներ հավաքել, ստիպողական դրամահավաքներ անել, անթույլատրելի […]

Ձկան արտահանումը նվազել է 70 տոկոսով

«Ձկնարտադրողների և ձկնաարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ձկան արտահանումը Հայաստանից նվազել է 70 տոկոսով: Աթոյանը աեւ նկատել է, որ հաճախ ոլորտի մասին խոսում են մարդիկ, ովքեր առհասարակ տեղյակ չեն ստեղծված իրավիճակից: «Ձկնաբուծության ոլորտում սկսվել է սխալ ռազմավարության գործընթաց: Ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում չճշտված, սխալ տեղեկություններ հրապարակել»,- […]

Նոր նախարարի մեծ խոստումները /վիդեո/

Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը խոստանում է, որ իր աշխատանքը լինելու է թափանցիկ: «Խորանալու եմ ոլորտի խնդիրների մեջ և փորձելու եմ լուծումներ գտնել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն  Յոլյանը: Անկուսակցական Լևոն Յոլյանը նշեց նաև, որ երիտասարդ տարիներին եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, այժմ չի պատրաստվում անդամակցել որևէ կուսակցության, այդ թվում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ