16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կրթության եւ գիտության նախարարությունում չորս ծառայողական ավտոմեքենա կա. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում չորս ծառայողական ավտոմեքենա կա, որից 3-ը սպասարկում են երկու փոխնախարարներին եւ աշխատակազմի ղեկավարին:

«Այսինքն՝ կրճատում կոնկրետ նախարարության համակարգում դժվար լինի, բայց մեր ուղեկից կառույցներում պետք է նայենք: Եվ ընդհանրապես, երբ խոսում ենք օպտիմիզացիայի մասին, երեք հարթություն պետք է նայենք: Առաջինը՝ նախարարությունը, տեսնենք ինչ ձեւաչափով կարելի է նայել եւ աշխատանքը կարգավորել: Երկրորդը՝ մեր ուղեկից կառույցները. Կրթության ազգային ինստիտուտն է այստեղ իր մասնաճյուղերով, լեզվի տեսչությունը, մեր տեսչություններն են, լիցենզիոն գործակալությունն է այս մեր համակարգը, եւ շատ ավելի մեծ խնդիր է արդեն մեր ամբողջական համարգը»,- ասաց ԿԳ նախարարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ