02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Էկվադորի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ /ֆոտո/

Մայիսի 27-ին Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին: Ռոսանա Ալվարադոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

981f4201-cbb2-45e8-b651-fe8f2cf8c255

ab29f396-570f-407a-91f0-12eda058c092

d48649a9-9ad1-4d9b-a5f9-390162a7da7c

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ