03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը մնայուն է․ Նազարբաեւ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում այսօր հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հանդիպմանը քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր,   ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող  հիմնահարցեր, հայտնում է eurasiancommission.org-ը։ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական […]

Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ […]

ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի […]

Վահրամ Բաղդասարյանը դեմ չէ Փոստանջյանի ու Փաշինյանի հետ համագործակցությանը

ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարցճպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան քննադատողներին. «Դատարկախոսները պետք է քննադատեն և ասեն, որ սա դատարկախոսություն է: Բայց նոր Սահմանադրության դրույթներից, ինչու՞ չէ նաև Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից բխող դրույթների իրագործման համար անխուսափելի է համագործակցությունը: Այդ դատարկախոսներն, ինձ թվում է՝ տարիների ընթացքում նրանք էլ պետք է […]

Թուրքիա-ԵՄ հատուկ գագաթաժողովը տեղի կունենա մարտի 7-ին

Հայտնի է դարձել Թուրքիայի և Եվրամիության միջև փոխստականների խնդիրը քննարկելու նպատակով անցկացվելիք հատուկ գագաթաժողովի անցկացման ամսաթիվը: Թուրքական «Vatan» թերթի կայքը, հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի «Twitter»-ի միկրոբլոգի գրառումը, նշում է, որ գագաթաժողովը կկակայանա մարտի 7-ին, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել էր, որ գագաթաժողովի անցկացման […]

Լոքյանը կաշխատի Սուրիկ Խաչատրյանի հետ

Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստից առաջ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: «Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետերի հետ, օրինակ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոքյանը պատասխանեց, որ […]

Խոշոր վթար՝ «Չայնի»-ի ոլորանների մոտ

Փետրվարի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են «Mercedes C180» մակնիշի 96 ML 900 (վարորդ Ա. Հ., ծնվ.1988թ.) և […]

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 7 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժեր: ՍՊԾ գործակալության հաղորդմամբ` փետրվարի 18-ին 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7 և 3.1) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, համապատասխանաբար` Թավրիզ քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք և Մակու քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք: Հինգ երկրաշարժ գրանցվել […]

Մանդատը՝ Կարեն Շախմուրադյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի մանդատը բաժին կհասնի սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդուն՝ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկի՝ Կարեն Շախմուրադյանին: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԱԺ-ում քննարկում է ՀԾԿՀ-ի 2016 թ. գործունեության ծրագիրը

Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016 թվականի գործունեության ծրագիրը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այս տարի հանձնաժողովը շարունակելու է ոլորտի կարգավորման կատարելագործմանն ուղղված քաղաքականությունը: «2015 թվականին իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունը որոշ դեպքերում չի ապահովել նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման 16 գործընթացը: Նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ