18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Սիրիայից Արցախ են ներկրվել թթենու և նոր պտղատեսակների տնկիներ

Արցախում պետական աջակցությամբ պտղաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Սիրիայից ներկրվել են թթենու քսան հազար տնկիներ, ինչը թույլ կտա թարմացնել հանրապետության թթայգիներն ու զարգացնել թթենու մշակությունը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունիցտեղեկացնում են, որ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը տեղեկացրել է, որ թթենու տնկիներն անհատույց կտրամադրվեն հողօգտագործողներին, ովքեր իրենց հերթին պարտավորություն կստանձնեն ուշադիր լինել և լավ խնամել տրամադրված տնկիները: […]

Կանայք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա /վիդեո/

Այսօր Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա երկու կին-ահաբեկիչներ են հարձակվել, որոնք կրակել են բաժանմունքի վրա, ապա ռումբեր նետել շենքի վրա։ Հարձակումից հետո կանանց հաջողվել է փախուստի դիմել, սակայն ի վերջո ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նրանց։ Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։  

Մայր Աթոռը հրատարակել է Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, լույս է ընծայել 14-րդ դարի մեծանուն մատենագիր Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները` աշխատասիրությամբ Արժանապատիվ Տ. Խադ քահանա Ղազարյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գրքում ներկայացված է վեց ձեռագրերի հիման վրա կազմված քսանինը քարոզների համեմատական-գիտական բնագիրը: Ներկա աշխատությունը կազմված է ներածությունից, որը […]

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը կշարունակվի

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում 2014 թվականին Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Ծրագրի արդյունավետությունն են քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ղեկավար, ճարտարագետ Ադիլ Լարին և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել […]

Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր մասնակցեց Մայր ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ ԵՊՀ գիտական խորհուրդը այդ կապակցությամբ միաձայն որոշում էր ընդունել փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Էդվարդ Նալբանդյանին հանձնելով պատվավոր պրոֆեսորի դիպլոմը, նշեց, որ […]

Շիրակի մարզպետի «բենեֆիսը» /վիդեո/

Կառավարության նիստի ավարտից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ժամանակ խնդրեց` լրագրողների բոլոր հարցերին հետագայում պատասխանելու համար: «Աշխատանքն սկսելու ենք բոլոր ոլորտներում, ամեն ինչից սկսելու ենք, իշխանություններին վստահում են Գյումրիում, տվեք ինձ մի կարճ ժամանակ և ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց նորանշանակ մարզպետը: Պատասխանելով հարցին, թե արդյոք գյումրեցիները վստահում են իշխանություններին, նորանշանակ մարզպետը ասաց.«Իհարկե […]

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք և տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: […]

Ռոգոզինը մեկնել է Բաքու․ Ադրբեջանը չի կարողանում վճարել պարտքերը

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնել է Բաքու, որտեղ տեղի կունենա նրա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Հանդիպման գլխավոր նպատակը երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության կարգավորումն է, գրում է nvdaily.ru-ն։ Նշվում է, որ էներգառեսուրսների գների անկման պատճառով Բաքուն ի վիճակի չէ վճարել զինամթերքի այն պայմանագրերի գումարները, որոնք մինչ այդ էր կնքել: Նշվում է նաեւ, որ Ռոգոզինի […]

Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն կներկայացնի Ազգային ժողով: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը: Նա նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ