23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մի հարամեք

«Շրջանավարտներն իրենք են ուզում գումար հավաքել եւ ճոխ նշել իրենց «Վերջին զանգի» միջոցառումն եւ ավարտական երեկոն»,-այս  մասին այսօր՝ լրագրողներին ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ նախարարը  ներկա էր Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը:

Նախարարի նկատեց, որ  նախարարությունը կոչ է  արել դպրոցներին, որ նվազագույն ծախսերով համեստ ու բովանդակալից միջոցառումներ անցկացնեն, սակայն վերջին օրերին նախարարության թեժ գծին ստացված զանգերի մեծ մասը դպրոցներից են, որոնք վստահեցնում են, որ գումարը աշակերտները հավաքում են իրենց ցանկությամբ:

«Ասում են՝ թողեք երեխաները հանգիստ նշեն, մի հարամեք, տնօրենները կապ չունեն: Նույն գործընթացն է՝ ինչ Նոր տարվա սեղանների մրցակցությունը»,- ընդգծեց  նախարարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ