Նախորդ տարում կրթության ոլորտում պետական բյուջեի ծախսերը կազմել են 122.3 մլրդ դրամ

Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարեց՝ մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից տրամադրվել է 30.4 մլրդ դրամ: Դա կազմում է նախատեսված ծախսերի 100.4%-ը:
Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ հաշվետու տարվա ընթացքում հանգստի և սպորտի ծառայություններին տրամադրվել է շուրջ 1.8 մլրդ դրամ` 97.7%-ով ապահովելով տարեկան ծրագիրը:
Կրթության ոլորտում պետական բյուջեի ծախսերը կազմել են 122.3 մլրդ դրամ: Դա ապահովել է 100.2% կատարողական:
Ընդգծեց՝ 2015 թվականի պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացված միջոցներից 596.8 մլն դրամն ուղղվել է նախադպրոցական կրթությանն` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100% կատարողական և 24%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: