18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Կառավարությունը սահմանել է օդանավի անձնակազմի անդամների համազգեստի նկարագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց օդանավի անձնակազմի անդամների՝ թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ) և սրահի անձնակազմի (բորտօպերատոր, բորտուղեկցորդ) անդամների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությությունների աշխատողների համազգեստի ձևն ու կրման կարգը սահմանելու որոշման նախագծերը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օդանավի անձնակազմի անդամները […]

Երեւանում կբացվի «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը

Վաղը Երեւանում կբացվի միջազգային 15- րդ միջազգային մասնագիտացված «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 80-ից ավել մասնակիցներ, որոնց  30%-ը  արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրայելից: Այս մաիսն տեղեկացնում է med.news.am-ը: Հերթական անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Ցուցահանդեսի կազմակերպիչն […]

18-ամյա տղան ինքնասպան է եղել. հայտնաբերել է պապը

Այսօր` մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: […]

Հայ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայատյացության հարցը

Թուրքիայի խորհրդարանում ազգային խտրականությունների թեմայի վերաբերյալ վեճ է տեղի ունեցել: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ՔԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը ցուցադրել է մի շենքի պատին արված («Հայ բճեր» /Ermeni piçleri) գրությամբ լուսանկարը, գրում է Ermenihaber.am-ը: «Ցավոք, սա միայն անվտանգության ուժերը չեն անում: Վարչապետն էլ Բինգյոլում ասել էր. «Առաջին համաշխարհային […]

Հայկազը չէր կարող կախվել. դատարանում «թեժ» էր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված  Հայկազ Բարսեղյանի դատական գործը: Այսօրվա նիստում ցուցմունք տվեց փորձագետ Վիգեն Ադամյանը: Նա նշեց, որ մահացած կուրսանտի  մոտ կախվելու հետեւանքով առաջացած ճմլման ակոսը եղել է հետմահու, ինչը նշանակում է, որ Հայկազ Բարսեղյանը ինքնուրույն չէր կարող կախվել: «Մահը […]

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցել է 2 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 25-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, փետրվարի 27-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում` Հիզան քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք: Մարտի 2-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ դեպի արևմուտք գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է […]

Նախագահը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին: «Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել […]

Նոր ընտրական օրենսգիրքը հարմարեցվում է նոր Սահմանադրությանը

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն, ինչպես հայտնի է, Կառավարության հավանությանն է արժանացել: ‹‹Նոր ընտրական օրենսգիրքն, ըստ էության, հարմարեցվում է նոր Սահմանադրությանը: Այս նոր ընտրական օրենսգիրքը, սակայն, ոչ թե զարգացման նոր հորիզոններ է բացում, այլ անտրամաբանական սահմանափակումներ է մտցնում,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: -Նախորդ օրենսգիրքն ավելի էր ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, չնայած նրա մեջ […]

Տրանսպորտի նման բարդ հիմնախնդիրը մեկ օրում չի լուծվում. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցների և «Երևանի մետրոպոլիտեն», «Երևանտրանս», «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունների  ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, մետրոպոլիտենի զարգացման ծրագրի ընթացքը, էլեկտրատրանսպորտի արդիականացման ծրագրերը: Ամփոփելով ներկայացված հաշվետվությունը` քաղաքապետն իր դիտարկումներն է կատարել հասարակական տրանսպորտում առկա խնդիրների վերաբերյալ: «Տրանսպորտի առկա վիճակը մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ