22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջին դաս և վերջին զանգ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

Մայիսի 27-ին մայրաքաղաքի դպրոցներում ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը: Երևանի համար 147 դպրոցում Վերջին դասի և վերջին զանգի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կրթօջախի շրջանավարտների համար վերջին դասի այս տարվա արարողությունն ինքնատիպ էր ու առանձնահատուկ: Այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորներին, որոնցից մեկն էլ այս կրթօջախի սան, քաջարի հայորդի, այս տարվա ապրիլին առաջնագծում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանն էր: Հայրենասեր աշակերտի մասին հիշողությունները վառ են, հպարտությունն՝ անսահման, ինչը փաստում էին թե՛ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները և թե՛ դպրոցի այսօրվա շրջանավարտները:

Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ իսկական հայրենասեր որդի դաստիարակելու համար, Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք են հայտնել, որ ինչպես Ռոբերտի, այնպես էլ մյուս հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում:

Տարոն Մարգարյանը և Սեյրան Օհանյանը նաև եղևնի են տնկել դպրոցի բակում՝ ի հիշատակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ