05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի նորընտիր նախագահն սկսել է իր աշխատանքը

Գերմանիայի նորընտիր նախագահի` 72-ամյա Յոահիմ Գաուկի երդման արարողությունը տեղի կունենա մարտի 23-ին, սակայն նրա աշխատանքը` որպես երկրի ղեկավար, արդեն սկսվել է: Նախօրեին ԳԴՀ-ում հայտնի նախկին աստվածաբան եւ իրավապաշտպան Գաուկն այցելել է բեռլինյան իր նստավայրը` Բելվյու ամրոցը, տեղեկացնում է “Вести”-ն:

Բելվյուում Գաուկին դիմավորել է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը, ով նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի պաշտոնաթողումից հետո որպես բունդեսրատի` գերմանական խորհրդարանի հողերի պալատի ղեկավար, իր իրավասությունների հիման վրա ժամանակավորապես կատարում էր երկրի նախագահի պարտականությունները:

Գաուկը հանդիպել է նաեւ Վուլֆի հետ, ով ստիպված էր պաշտոնաթող լինել ծառայողական դիրքը չարաշահելու մեղադրանքների պատճառով: Դառնալով Գերմանիայի 11-րդ նախագահը, Գաուկը հայտարարել է, որ մտադիր է իր գործունեության շրջանակներում շարունակել այն կարեւոր ձեռնարկումները, որոնք սկսել է իր նախորդը: Օրինակ` ինտեգրման թեման: Նա նշել է, որ կքննադատի նրանց, ովքեր հանդես կգան ինտեգրման դեմ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ