13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոահիմ Գաուկը երդվել է

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոահիմ Գաուկի  երդման արարողությունը կայացել է: Այսօր նա մասնակցել է խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստին Ռայխստագի պատմական շենքում եւ առաջին անգամ պաշտոնապես ելույթ է ունեցել որպես նախագահ, տեղեկացնում է “Российская Газета”-ն:

Այսօր առավոտյան Բունդեսթաք են ժամանել խորհրդարանի 2 պալատների անդամները, քաղաքական այլ գործիչներ, հյուրեր եւ, իհարկե, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Արարողությունն սկսվել է խորհրդարանի խոսնակ Ռոբերտ Լոմերտի ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել նախորդ նախագահ Քրիստիան Վուլֆին, որն առաջին անգամն է հասարակության մեջ հայտնվել իր պաշտոնաթողումից հետո: Ելույթ է ունեցել նաեւ Վերին պալատի խոսնակը, որից հետո Գաուկը երդվել է: Նա խոսել է նախագահության 5 տարիների ընթացքում իր գործունեության հիմնական դրույթներից: Նախագահը երդումն ավարտել է “Աստված մեզ պահապան” խոսքերով:

Իր նախընտրական  ծրագրում Գաուկը նախատեսում էր ակտիվացնել քաղաքացիական կյանքը Գերմանիայում, նպաստել գերմանական միջավայրում գաղթականների ինտեգրացմանը, պահպանել լավ հարաբերություններ հարեւան երկրների հետ:

Հիշեցնենք, որ 72-ամյա Յոահիմ Գաուկը նախագահ ընտրվեց մարտի 18-ին: Հաջորդ օրն իսկ նա անցել էր իր ծառայողական պարտականություններին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ