Կլիչկոն մարզիկի ոգով պայքարում է հանուն արդարության
Ուկրաինական ընդդիմությունը պահանջում է չհայտարարել խնդրառատ շրջանների ընտրությունների արդյունքները: Նախօրեից շարունակվում է բողոքի ակցիան` խորհրդարնական ընտրությունների կեղծ արդյունքների դեմ, գրում է “Комсомольская правда”-ն:
Բողոքի ակցիային մասնակցել են ազգայնականների “Свобода” կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, միասնական ընդդիմությունը ներկայացնող “Батькивщина” կուսակցության առաջնորդներից մեկը` Արսենի Յացենյուկը եւ “УДАР” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Յացենյուկը հայտարարել է, որ ցուցարարները պահանջում են չհայտարարել քվեարկության արդյունքները, քանի որ խնդրառատ տարածքներում դրանք կեղծվել են: Կլիչկոն նշել է, թե նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է միջամտի այդ իրավիճակին: “Հակառակ դեպքում` մեր ինչին է պետք նման նախագահը”,-հայտարարել է մարզիկ-քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Ուկրաինայում անց են կացվել հոկտեմբերի 28-ին: Պատգամավորների մի մասը` 225 մարդ, ընտրվել է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը` միասնական ցուցակներով: