Պուտինի երդման արարողությունը կկայանա նեղ շրջանակում
ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին, արտասահմանյան երկրների ղեկավարները հրավիրված չեն արարողությանը, տեղեկացնում է “ВСМ” կայքը:
Օտար երկրների ղեկավարները երդման արարողություններին չեն հրավիրվում 2000-ից, երբ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ դարձավ նախագահ: Հրավիրվում են միայն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Այս տարի երդման արարողությանը հրավիրված է շուրջ հազար հյուր: Վլադիմիր Պուտինի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ներկա կլինեն նրա անձնական ընկերները` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին եւ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ներկա կլինի արարողությանը, եթե պաշտոնական հրավեր ստանա: