24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գողություն` ոստիկանների հսկողությամբ

Չեխիայի արեւմուտքում անհայտ անձինք գողացել են 10 տոննայանոց կամուրջը` նախատեսված հետիոտնի համար` իշխանություններին ներկայացնելով դրա ապամոնտաժման կեղծ փաստաթղթեր:

Երկաթուղային տրանսպորտի վարչության ներկայացուցչի խոսքով` նրանք գողացել են ոչ միայն 1901-ին կառուցած կամուրջը, այլ նաեւ 200 մետր երկարությամբ պտուտակները, որոնք եւս այդ տարածքում են գտնվել: Ոչ ոքի մոտ որեւէ կասկած չի եղել, քանի որ գողերը վերամբարձ կռունկ են օգտագործել, ոստիկանությունն էլ հետեւել է ապամոնտաժման աշխատանքներին:

Չարագործներն իշխանություններին հայտնել են որ ապամոնտաժվող կամրջի փոխարեն իրենք նոր երկաթուղի են կառուցելու:

Գողերի հասցրած վնասը կազմում է շուրջ 100 հազար դոլար: Իսկ գողացված մետաղի արժողությունը 6 հազար դոլար է:

Սա առաջին դեպքը չէ Չեխիայում, երբ կամուրջ են գողանում: 2008-ին եւս գրանցվել է նմանատիպ 2 դեպք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ