13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրեմլում մեկնարկեց Պուտինի երդման արարողությունը /վիդեո/

Կրեմլի  պալատում սկսվել է ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է “Интерфакс”-ը:

Վլադիմիր Պուտինը 3-րդ անգամ կզբաղեցնի ՌԴ նախագահի պաշտոնը, սակայն այս անգամ ոչ թե 4, այլ` 6 տարով տարով:

Երդման արարողությանը ներկա են իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինները, կրոնական առաջնորդները, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ եւ լրագրողներ: Ընդհանուր առմամբ` մոտ 2 հազար մարդ:

Ռուսաստանի 4-րդ նախագահի երդման արարողությունը որեւէ սկզբունքային փոփոխության չի ենթարկվել եւ ընթանում է նույն սցենարով, ինչպես 2000-ին, 2004-ին եւ 2008-ին:

ՌԴ նախագահի երդման արարողությունն ընթանում է Կրեմլի պալատի 3 դահլիճներում:

http://youtu.be/cEzcv1fKbhE

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ