23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Anonymous”-ի հաքերները “շարքից հանել են” Պուտինի կայքը /վիդեո/

“Anonymous”  շարժման  ռուսական թեւի հաքերները գրոհել են Կրեմլի ինտերնետ-ռեսուրսների վրա: Այդ մասին նրանք հայտնել են “Twitter”-ի իրենց բլոգում, գրում է “Ridus”-ը: Չնայած տեղեկությունը հայտնելու պահին “kremlin.ru” եւ “президент.рф” ռեսուրսների նյութերն աշխատել են առանց տեսանելի դժվարությունների:

Կրեմլի ինտերնետ ծառայությունից  հայտնել են, որ նկատել են  հաքերների կողմից իրենց կայքերը գրոհելու ջանքերը եւ որ կայքերի նորմալ աշխատանքի համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը: Նրանք տեղեկացրել են նաեւ, որ հաքերների գրոհն սկսվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան 11-ին, սակայն վիրտուալ հացագործներին չի հաջողվել որեւէ արդյունքի հասնել:

Նախօրեին տեղի ունեցած ընդդիմության ցույցը` “Միլիոնների շքերթ” անվանումով, որն ավարտվել է ոստիկանության եւ խաղաղ բնակիչների բախումներով, “Anonymous”  շարժման ներկայացուցիչները տեղադրել են “YouTube”-ում եւ կոչ արել Ռուսաստանի քաղաքացիներին աջակցել բողոքի ցույցին: Գրոհն իրականում տեղի է ունեցել, սակայն Ռուսաստանի կառավարության եւ վարչապետի կայքերը, թեկուզ եւ ընդհատումներով, բայց աշխատել են:

“Մենք շատ լրջորեն ենք մոտենում այդ սպառնալիքներին եւ լավ “զինված’ ենք, լինում են լուրջ գրոհներ, սակայն մեր մասնագետների որակավորումն էլ լուրջ է”,- ընդգծել են Կրեմլի ինտերնետ ծառայությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ