07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Օլանդն ունի թանկ բնակարաններ, սակայն “համեստ” բանկային հաշիվներ

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը 1,17 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է: Ինչպես գրում է “Figaro”-ն, Օլանդի ունեցվածքի մասին զեկույցը հայտնվել է “Journal officiel”-ում, որը ֆրանսիական կառավարության պաշտոնական տպագիր մարմինն է:

Օլանդի սեփականությունների շարքում են Մուժեն քաղաքի տունը` 800 հազար եվրո արժողությամբ, եւ 2 բնակարան Կաննում` Լազուրյան ափի ամենահայտնի հանգստավայրում` 230 եւ 120 հազար եվրո արժողությամբ:

Իր շարժական գույքը Օլանդը գնահատել է 15 հազար եվրո: Բացի այդ ամենը, Օլանդը ունի նաեւ բանկային “համեստ” հաշիվներ` “Sociеtе gеnеrale” բանկում` 3,3 հազար եվրո եւ “Banque Postale” բանկում` 5 հազար եվրո:

Նախօրեին Սահմանադրական խորհուրդը հրապաարկել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Վերջնական արդյունքների համաձայն Օլանդը հաղթել է ձայների 51, 6 տոկոսով, Սարկոզին ստացել է քվեների 48,4 տոկոսը: 3 տոկոսով առաջ անցնելով Սարկոզիից` Ֆրանսուա Միթերանից հետո Օլանդը դարձավ Ֆրանսիայի 2-րդ սոցիալիստ նախագահը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ