21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գերմանիան քվեարկում է Անգելա Մերկելի դեմ

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի տարածքային խորհրդարանական ընտրություններում պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը` կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, լուրջ պարտություն է կրել: Ըստ վերջին հաշվարկների`  երկրի ամենախիտ բնակեցված տարածքում  այն ստացել է քվեների ընդամենը 26 տոկոսը, որն ամենացածր ցուցանիշն է պահպանողականների  համար: Նախորդ ընտրություններին կուսակցությունն ստացել էր ձայների ավելի քան 35 տոկոսը, հաղորդում է “BBC”-ն:

Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցները համատեղ հավաքել են քվեների 50 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատներին աջակցել է 38 տոկոսը, իսկ “կանաչներին”` 12 տոկոսը: Այժմ այդ 2 կուսակցությունները կարող են կառավարող կոալիցիա կազմել:

Վերլուծաբանների կարծիքով` պարտության պատճառը դժգոհությունն  է այն առիթով, որ եվրագոտու մասնակիցներին փրկելու համար իշխանությունները շատ խիստ ֆինանսական եւ տնտեսական դիսցիպլինա են կիրառում:

Այս պարտությունը շարունակեց Անգելա Մերկելի կուսակցության պարտությունների շարքը: Ավելի վաղ քրիստոնեա-դեմոկրատները եւ Ազատ դեմոկրատները կորցրել էին վերահսկողությունը Շլեզվիգ- Գոլշտայն երկրի խորհրդարանում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ