21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կոլումբիական հանցագործ աշխարհի նոր գյուտը շատերին զրկում է փողից, օրգաններից, բռնաբարում է …

Կոլումբիական հանցագործ աշխարհը “որդեգրել” է մի նոր ուժեղագույն թմրանյութ, որը մարդկանց հնազանդ զոմբիների է վերածում` պատրաստ հրաժարվելու իրենց ունեցվածքից եւ փողերից: Սկոպոլամին կոչվող նյութը Հարավային Ամերիկայում  արդեն ստացել է “սատանայի շունչ” անվանումը:

Նյութը, որը չունի ոչ  համ, ոչ հոտ, ավելացնում են ըմպելիքների կամ սննդի մեջ: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հարյուրավոր դեպքեր են հայտնի, երբ մարդիկ զրկվել են իրենց փողից, բռնաբարվել են եւ նույնիսկ առանց օրգանների մնացել, սակայն ոչինչ չեն հիշում: Հիշողության կորուստը թմրանյութի կողմնակի ազդեցություններից է:

Հարկ է նշել, որ Կոլումբիայում սկոպոլամինի պատմությունը կապված է իսպանացի զավթիչների հետ: Ըստ լեգենդի` հին ցեղերն օգտագործել են այն, որպեսզի կենդանի թաղեն ցեղի մահացած առաջնորդների ստրուկներին եւ կանանց, որպեսզի նրանք ուղեկցեն առաջնորդին հանդերձյալ աշխարհում:

Կոլումբիայում սկոպոլամինը գտնելը դժվար չէ: Ծառերը, որոնք պարունակում են այդ նյութը, աճում են մայրաքաղաքի փողոցներում: Մայրերը նույնիսկ երեխաներին զգուշացնում են չքնել սպիտակադեղնավուն ծաղիկներով ծառերի տակ: Սկոպոլամինը մաքուր վիճակում կարելի է ձեռք բերել հարեւան Էկվադորից, որտեղ այն պարունակող ծառերն աճեցնում են բժշկական նպատակներով: Բանն այն է, որ այդ ալկալոիդը օգտագործվում է հոգեկան խանգարումներ բուժելու համար, օրինակ` տենդը Փարքինսոնի հիվանդության ժամանակ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ