18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ  է նշանակել Ժան-Մարկ Այրոյին, հաղորդում է “AFP”-ը:

1997-ից Այրոն ղեկավարում է Սոցիալիստների դաշինքը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Բացի այդ, 1989-ից ի վեր նա 4 անգամ ընտրվել է Նանտի քաղաքապետ: Առաջիկայում Այրոն կձեւավորի նախարարների կաբինետը:

Սարկոզիի նախագահության տարիներին` 2007-2012-ը, Ֆրանսիայի կառավարության ղեկավարն էր Ֆրանսուա Ֆիյոն: Նա պաշտոնաթող է եղել մայիսի 10-ին, սակայն ինչպես եւ կաբինետի մյուս անդամները, շարունակում էր կատարել իր պարտականությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ