01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մայիսի 20-ին Արեւը կանհետանա

Երկիր մոլորակի բնակիչները մայիսի 20-ին կարող են ականատես լինել Արեւի շրջանակաձեւ խավարմանը: Հետաքրքիր երեւույթի առաջին ականատեսները կլինեն Չինաստանի բնակիչները, այնուհետեւ Հոնկոնգի, Թայվանի, Տոկիոյի բնակիչները, որից հետո այն տեսանելի կլինի ԱՄՆ-ի մի քանի նահանգներում` Ալյասկայում, Քալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Տեքսասում:

Իսկ այդ երեւույթն ամենալավը տեսանելի կլինի Հյուսիսային Քալիֆորնիայի Սաքրամենթո քաղաքում` Թահո լճի տարածքում: Գիտնականների կարծիքով` հենց այդ տարածքում էլ հնարավոր կլինի տեսնել այն պահը, երբ Լուսինն ամբողջությամբ կփակի Արեւը` թողնելով  փայլուն ոսկեգույն օղակը:

Լոս Անջելեսի բնակիչները 86 տոկոսանոց խավարում կտեսնեն: Այստեղ խավարումները դիտելու համար ավանդաբար լավագույն վայրն են համարում Գրիֆիթի աստղադիտարանը: Լուսնի եւ Արեգակի միասնության պահը տեղի կունենա տեղի ժամանակով 19.42-ին, Երեւանի ժամանակով` 06.42-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ