24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կաննի կինոփառատոնի ժյուրին հերքում է մեղադրանքները սեռական խտրականության մեջ

Կաննի կինոփառատոնի ժյուրին մեղադրել է կազմակերպիչներին  սեռական խտրականություն դնելու մեջ,  քանի որ փառատոնին ներկայացված են միայն տղամարդ կինոռեժիսորների ֆիլմեր, տեղեկացնում է “BBC News”-ը:

Միչ քանի օր առաջ ֆրանսիացի կինեմատոգրաֆները բաց նամակ են գրել կինոփառատոնի ընտրական հանձնաժողովին, որում իրենց վրդովմունքն է ներկայացրել մասնակիցների սեռի ընտրության կապակցությամբ: Նրանք նշել են, որ փառատոնին ներկայացված 22 ֆիլմերից բոլորը տղամարդիկ են նկարահանել, եւ իրենց կարծիքով` դա խոսում է ժյուրիի կողմից արտահայտվող սեռական խտրականության  մասին:

Դերասանուհի Դիանա Քրյուգերը, ով եւս ժյուրիի կազմում է, աջակցել է կինեմատգրաֆներին, սակայն հերքում է մեղադրանքները:  Նրա խոսքով` փառատոնը միշտ էլ ուրախ է ընդունել բոլոր կին ռեժիսորներին:

Կինոփառաոտնի ժյուրիի կազմում բացի Քրյուգերից այս տարի հայտնվել են նաեւ դերասաններ Յուեն Մաքգրեգորը, Էմանուել Դեվոն, Հիամ Աբասը,  մոդելյոր Ժան-Պոլ Գոտիեն, ինչպես նաեւ ռեժիսորներ եւ սցենարիստներ Ալեքսանդր Փեյնը եւ Ռաուլ Պեկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ