16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում մահապատիժներն այսուհետ կիրագործվեն Ջեքսոնին սպանած դեղամիջոցով

ԱՄՆ-ի Միսուրի նահանգում որոշել են ուժեղ ազդեցությամբ պրոպոֆոլ կոչվող քնաբերը մահապատիժների դեպքում  դատապարտյալներին ներարկելը:

Այսինքն` պրոպոֆոլը, որը դարձավ փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ողբերգական մահվան պատճառը 50 տարեկանում, ԱՄՆ-ում այսուհետ կօգտագործվի մահապատիժներ իրագործելու դեպքում:

Միսուրի նահանգի քրեակատարողական հիմնարկները որոշել են փոխարինել նախորդ միջոցը, որը կոչվում էր “տեքսասյան կոկտեյլ”: Այն իր մեջ ներառում էր 3 բժշկական պրեպարատներ:

Ներկա պահին Միսուրիի բանտերում 19 հանցագործ է սպասում իր մահապատժին: Թե երբ կոնկրետ կսկվի պրոպոֆոլի օգտագործումը, հայտնի չէ:

Լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնը մահացավ Լոս Անջելեսի իր տանը պրոպոֆոլի  գերդոզավորումից: Երգչի մահվան համար պատասխանատվության ենթարկեցին երգչին բուժող բժիշկ Քոնրադ Մյուրեյին, ով 2011-ի նոյեմբերին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման` ոչ կանխամտածված սպանության համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ