12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

“Մուսուլման եղբայրներ”-ի թեկնածուն անցել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Եգիպտոսի ԿԸՀ-ը հայտարարել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին եւ որ ընտրությունների 2-րդ փուլ են անցնում 2 թեկնածու` “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին եւ պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկը, տեղեկացնում է “BBC”-ն:

Առաջին փուլին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 46,2 տոկոսը: “Մուսուլման եղբայրներ“-ի թեկնածուի հաղթանակն անհանգստացրել է եգիպտական հասարակության լիբերալ շերտերին: Սակայն վերլուծաբանները պնդում են, որ այդ հաղթանակը հարաբերական է, քանի որ կես տարի առաջ կայացած խորհրդարանական ընտրություններին “Մուսուլման եղբայրներ“-ին տրված ձայները կրկնակի անգամ շատ էին:

Մուսուլման եղբայրները” արժանացան եգիպտացի ընտրողների մեծ մասի մերժմանը, քանի որ նրանց համար այս շարժման քաղաքական ամբիցիաները չափազանց մեծ էին թվում նրանց:

Ներկա պահին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կանխատեսելը դժվար է: 2011-ին եգիպտական հեղափոխությունն սկսած լիբերալ ուժերը չեն կիսում ‘Մուսուլման եղբայրների” համոզմունքները, սակայն միաժամանակ Ահմեդ Շաֆիկի ընտրվելը համարում են Մուբարաքի վարչակարգի վերականգնում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ