21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պայքար` ճոխ հարսանիքների դեմ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի իշխանությունները որոշել են պայքարել հարսանքների եւ թաղումների ժամանակ գումարներ վատնելու դեմ: Քաղաքապետը նույնիսկ հատուկ սահմանափակումներ է պարտադրել:

Մասնավորապես, չի թույլատրվում հարսանեկան արարողություներն անցկացնել երեկոյան ժամը 11-ից ուշ: Ռեստորանների եւ սրճարանների տնօրինություններին, որտեղ անց են կացվում հարսանիքներ, զգուշացվել է չխանգարել քաղաքացիների հանգիստը:

Հայտնի չէ` արդյոք քաղաքային իշխանությունները  հարսանիքների եւ թաղումների ժամանակ ծախսվող գումարի հատուկ չափ են որոշել, թե` ոչ, սակայն հայտնի է, որ այն ծառայություններին, որոնք հարսանեկան մեքենաներ են տրամադրում, պարտադրվել է նվազեցնել իրենց ծառայությունների գները:

Բացի այդ ամենից, քաղաքային իշխանությունները նաեւ  որոշել են զբաղվել հարսանեկան զգեստներով: Կանանց խորհրդին պատվիրել են տեղի դիզայներների հետ համատեղ “ստեղծել այնպիսի զգեստներ, որոնք կհամապատասխանեն ազգային սովորույթներին”:

Նմանատիպ սահմանափակումեր են մի քանի տարի առաջ պարտադրվել Տաջիկստանում, ինչպես նաեւ Ղրղըզստանում, որտեղ նույնիսկ գործում է օրինագիծ, որն արգելում է նշել Սիրահարների տոնը, ինչպես նաեւ այն տոները, որոնք հակասում են ազգի մենթալիտետին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ