23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գիտնականները երիտասարդեցնող շոկոլադ են ստեղծել

Շոկոլադը դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Նման եզրակացության են եկել քեմբրիջյան գիտնականները: Նրանք մշակել են այնպիսի տեխնոլոգիա, որն օգնում է շոկոլադում պարունակվող եւ մաշկը թթվածնով հարստացնող` կակաոյի ֆլավանոլների կլանումն օրգանիզմի կողմից արագացնել, որը կարեւոր է ծերության գործընթացի դանդաղեցման համար:

“Lycotec” ընկերության աշխատակիցները փոխել են շոկոլադի բաղադրությունը` ավելացնելով “Coco-Lycosome” նոր բաղադրիչը, որը կակաոյի մեջ ավելացնում է ֆլավանոլների քանակը 20 անգամ:

“Lycotec”-ի հիմնադիր Իվան Պետյաեւը նշում է, որ նման շոկոլադի մեկ կտորը նույն երիտասարդացնող էֆեկտն ունի, ինչ որ կաթնային շոկոլադի 2 սալիկը:

Սակայն դիետոլոգ Քերրի Ռաքստոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է ցույց տալ ավելի համոզիչ ապացույցներ` նոր սննդամթերքի օգտակարությունն ապացուցելու համար: Նա նշում է, որ մասնագետների նոր գաղափարը շատ հետաքրքիր է, սակայն նախ պետք է ստուգել, թե ինչպես  է այն ազդում մարդկանց վրա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ