10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր ողջ աշխարհում նշում են Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը:

Նախօրեին Առողջապահության միջազգային կազմկերպությունն ուշադրություն է հրավիրել նոր լրատվամիջոցների եւ ծխախոտային շուկայի “մահացու միասնությանը”, ինչը նպաստում է կանանց եւ աղջիկների ծխելուն Եվրոպայում, որտեղ ծխում է կանանց 22 տոկոսը:

ԱՄԿ-ի տվյալներով`  կանանց ծխելու ցուցանիշն ամենաբարձրը հենց Եվրոպայում է: Այն դեպքում, երբ նախկինում ծխելը հիմնակնում տղամարդկանց մենաշնորհն էր, այժմ ծխող կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Դանիան, Նորվեգիան, Ավստրիան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունը, Շվեդիան եւ Նիդերլանդները, շատ քիչ է: իսկ Բուլղարիայում, Սլովենիայում, Լեհաստանում եւ Խորվաթիայում ավելի շատ են ծխող աղջիկները, քան տղաները:

Այսօր ԱՄԿ-ը հիշեցնում է, որ ծխելը գլոբալ մակարդակով մահվան 2-րդ պատճառն է: Ներկա պահին ողջ աշխարհում դրանից մահանում է 10-ից մեկը: 2012-ին Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա թեման միջամտությունն է ծխախոտի արտադրության մեջ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ