Մահացել է Գենադի Սելեզնյովը
Երեկ երեկոյան Մոսկվայում երկարատեւ հիվանդությունից հետո 68 տարեկան հասակում մահացել է Գենադի Սելեզնյովը, հաղորդում է Ria.ru-ն:
Գենադի Սելեզնյովը Ռուսաստանի Պետական դումայի երկրորդ եւ երրորդ գումարումների (1996-1999 եւ 2000-2003) նախագահն էր: Նա պատգամավոր է ընտրվել նաեւ առաջին եւ չորրորդ գումարումների Պետդումայում:
Մինչ պատգամավոր ընտրվելը նա եղել է «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը (1991-1993թթ), ղեկավարել է «Ուսուցչական թերթը» (1988-1991թթ) եւ «Կոմսոմոլսկայա պրավդան» (1981-1988թթ):
Նա ՌԴ խորհրդարան է անցել Կոմկուսի ցուցակով, եղել է Կոմկուսի կենտկոմի նախագահության անդամ: 2002-ի մայիսին Սելեզնյովը զրկվել է կուսակցական տոմսից՝ «կուսակցական կարգապահությանը չենթարկվելու համար»: