Մանկապիղծը բռնաբարել է աշակերտուհիներին նրանց մայրերի աչքի առաջ

Մերձմոսկվայի շրջանում ձերբակալել են 39-ամյա տղամարդու, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Ինչպես պարզվել է, Դմիտրին օրեր առաջ իր 40-ամյա ընկերուհի Տատյանայի եւ նրա 13-ամյա դստեր հետ գնացել է քաղաքից դուրս` հանգստի: Նրանց է միացել նաեւ կնոջ 42-ամյա ընկերուհին` իր 13-ամյա դստեր հետ:
Այնտեղ տղամարդը քնաբեր է լցրել հյութի մեջ, եւ երբ կանայք քնել են, հերթով բռնաբարել է դպրոցական աղջիկներին, որոնք նույնպես քնաբերի ազդեցության տակ են եղել, գրում է МК-ն: Մանկապիղծը երեխաներին բռնաբարել է հենց մայրերի աչքի առջեւ, որոնք քնաբերի ազդեցության տակ ոչինչ չեն հասկացել:
Աղջիկները ավելի ուշ պատմել են մայրերին, թե ինչ է եղել, եւ վերջինները դիմել են ոստիկանություն: Հետախուզության ժամանակ ոստիկանները տղամարդու բնակարանից տեսանյութեր են գտել, որտեղ նա անչափահաս աղջիկների հետ է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, տղամարդը ձերբակալված է: