Զորանոցի փլուզման հետեւանքով 18 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո/
Այս գիշեր Ռուսաստանի Օմսկ քաղաքում Օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով 18 հոգի է մահացել, ավելի քան 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ТАСС գործակալությունը:
Ինչպես նշվում է, փլատակների տակ են հայտնվել 45 հոգի, որոնցից 37-ին հաջողվել է հանել: Ընդհանուր առմամբ` զորանոցում պատահարի պահին 337 մարդ է գտնվել:
Օմսկ են ժամանում զինվորների ծնողները, նրանց հետ աշխատում են հոգեբանները։
Ամբողջ գիշեր ընթացել են փրկարարական աշխատանքներ Օմսկի ծայրամասում՝ Սվետլի գյուղում տեղակայված զորանոցի շենքի փլուզման վայրում։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: